Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է այն մասին, թե երբ է պլանավորում ավարտել մարզչական կարիերան:

«Շատերն ինձ ասում են, որ չափազանց երկար եմ մարզում: Բայց ես չեմ պատրաստվում այսքան շուտ ավարտել: Կիրքը ոչ մի տեղ չի անհետացել: Վայելում եմ կյանքն ու երջանիկ եմ, որ սիրած հոբբի ունեմ:

Ես 57 տարեկան եմ. ես չափազանց երիտասարդ եմ, որ դադարեմ մարզել: Կարծում եմ՝ առջևում դեռ 10-15 տարի ունեմ»,- ասել է Մոուրինյուն Inews-ի հետ զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել