Panorama.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միությունը պետք է հասնի իր զարգացման նոր մակարդակի, անհրաժեշտ է շարունակել ընթացքը՝ ուղղված միասնական շուկայի ամրապնդմանը, որպեսզի ապրանքները, ծառայություններն ու կապիտալը ավելի ազատ տեղափոխվեն միության երկրների ներսում, ստեղծվի հինգ երկրների միասնական թվային տարածք։ Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, գրում է Tass-ը։

«Եվրասիական տնտեսական միությունը շուկայի կարողությունների, արդյունաբերական և գյուղատնտեսական ներուժի և տնտեսությունների միահյուսման տեսանկյունից տարածաշրջանային առաջատար միավորումներից մեկն է: Մեր հիմնական խնդիրն է հասնել բարգավաճման՝ Միության բոլոր երկրներում, անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնտեսության դինամիկ զարգացման համար, պահպանել կայունություն ճգնաժամերի պայմաններում և միասին դիմակայել նոր մարտահրավերներին», - ասել է Միշուստինը:

ՌԴ վարչապետը հավելել է, որ թվային առևտուրը մեծ հեռանկարներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել