Aysor.am-ը գրում է․

Պատերազմը սկսվեց, որովհետև թշնամին տեսավ, որ երկրի ղեկավարը մեծամիտ է, ունակ չէ որևէ բան ղեկավարելու: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն՝ ավելացնելով նաև, որ պատերազմը սկսվեց, որովհետև պաշտոնների նշանակվեցին մարդկիկ, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները:

«Երբ հրամանատարական կետերից հանում են վաստակած հրամանատարներին, գեներարալիտետը, որ կռվել էր երկու պատերազմներում, հեռացվում է, և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու կամ չգիտեին՝ իրենից ինչ է ներկայացնում պատերազմը, բնականաբար, պետք է պարտություն կրեինք:

Երբ չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը բանակը այլասերողին նշանակում է բարձր պաշտոնի ու վստահում սահամանային պաշտպանությունը, բնականաբար, մենք պետք է պարտություն կրեինք», - ասաց Մինասյանը՝ նշելով, որ նկատի ունի Սահմանապահ զորքերի հրամանատարին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել