Hraparak.am-ը գրում է․

«Զորքին տիրություն չեն արել, իսկ զորքը, զինվորը հրաշալի մարտնչել են: Պարտվել ենք նաև նրա համար, որ թողել ենք մեր կամավորներին անտեր: Չենք ունեցել ղեկավարում, համապատասխան պաշտոններում նշանակված մարդիկ»:Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

«Երբ զինվորը տեսնում է, թե ինչպես է հերոսի կոչում ստանում իր հրամանատարը, ով որևէ բան չի արել, փախել է, բնականաբար նրա մոտ հարց է առաջանում, թե ինչու են հերոսի կոչում տվել՝ նահանջի, պարտության, փախուստի համար: Արդյունքում հերոս կոչվածը զինվորի աչքին դառնում է զրո, նույն զինվորի, որը մարտնչել է, զոհվել է, չգիտես, թե որտեղ է: Զորքին անտեր են թողել։ Փախնող զորքի հրամանատարին հերոսի կոչում են տալիս, ոչ ոք չի ասում՝ էս ինչպես ստացվեց»,- նշեց Մինասյանը՝ պատմելով նաև, որ հերոսի կոչում ստացած գեներալներից մեկը զանգահարել է իրեն, հարցրել, թե իրեն էլ նկատի ունի, թե ոչ։

«Ես էլ ասացի, այո, հենց քեզ էլ նկատի ունեմ, մյուսներին էլ նկատի ունեմ ։ Իհարկե հզոր հրամանատարներ ունեցել ենք, խոսքը Կարեն Ջալավյանի կամ Սերգեյ Շաքարյանի պես տղաների մասին չէ»,- ասաց Մինասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել