Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին իր թվիթերյան էջում մի քանի գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը.

«Այսօր պատմական պահ է Արցախի Հանրապետության, Հայաստանի և մեր երկրի համար։ Մեր պատասխանատվությունն էր պատմության հետ խաչվելը և Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Հպարտ եմ, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց այս բանաձևը»։

«Հպարտ եմ Ֆրանսիայով, Հայաստանով։ Մեր ժողովուրդների անսասան կապը պահպանելու համար մենք պետք է պաշտպանենք հայերին. նրանք պետք է իրենց տարածքում ապրեն խաղաղության մեջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել