Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2277 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Դեկտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 583 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2860-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1262 է, ընդհանուր առողջացածներինը՝ 114 990, փաստացի բուժվողներինը՝ 21 842 (մեկ օրում նվազել է 1166-ով): Մեկ օրում արվել է 3398 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 522 843 թեստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել