Panorama.am-ը գրում է․

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը և Թուրքիան «աստանացնում են» (Սիրիայի կարգավորման Աստանայի ձևաչափի անալոգիա, որին մասնակցում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը) հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ԵՄ-ին դուրս մղելով կարգավորման գործընթացից: Համապատասխան հայտարարությունը նա արել է նախօրեին հրապարակված իր բլոգում, գրում է Tass-ը։

«Նման հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան և Սիրիան, մենք ականատես ենք լինում տարածաշրջանային հակամարտությունների «աստանացման», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- գրել է Բորելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել