ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության մանդատը վայր դրած պատգամավոր  Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետի տեղակալ: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- որպես հետգրություն գրել է նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգիշտի Մեխակյանը վայր է դրել մանդատը:

Նշենք, որ Արգիշտի Մեխակյանն Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել