Armsport.am-ը գրում է․

Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբներն են TikTok սոցիալական ցանցում ամենամեծ հեղինակություն վայելել նոյեմբեր ամսին։

Մոսկվայի «Սպարտակը» TikTok սոցիալական ցանցում ֆուտբոլային ակումբների շարքում աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ հավանած ու տարածած տեսանյութերի քանակով, նոյեմբեր ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնում են կարմիր-սպիտակների մամուլի ծառայությունից:

Նոյեմբերին «Սպարտակը» ունեցել է 2.544.957 փոխազդեցություն: Սա երրորդ արդյունքն է․ ավելի բարձր արդյունք ունեն միայն «Մանչեսթեր Յունայթեդը» (5,029,565) և «Բարսելոնան» (3,399,425): Առաջին հնգյակում ընդգրկված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լեսթերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել