168.am-ը գրում է․

ԱՄՆ-ում այն մարդկանց թիվն, ովքեր մահացել են նոր կորոնավիրուսի հարուցած հետեւանքներից, անցած օրը գերազանցել է առավելակետային ցուցանիշները, որոնք սահմանվել էին այս տարվան գարնանը: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է The New York Times թերթը:

Թերթի տվյալներով՝ անցած օրը COVID-19-ի հարուցած բարդություններից Միացյալ Նահանգներում մահացել է 2 760 մարդ: Այսպիսով նորացվել է այն հակառեկորդը, որը սահմանվել էր այս տարվա ապրիլի 15-ին, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով 2 752 մարդ էր մահացել 24 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ թերթը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ այն հիվանդների թիվը, որոնք ԱՄՆ-ի հիվանդանոցներում են գտնվում հաստատված COVID-19-ով, գերազանցել է 100 հազարը: Նրանցից գրեթե 20 հազարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել