Tert.am-ը գրում է.

Բանակցողը պետք է ունենա բարձր մակարդակի լեգիտիմություն, զգա, որ թիկունք ունի, ժողովուրդն աջակցում է նրան, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել Ալիևի հետ, այս պահին նա փորձում է ընդամենը բանակցել Մոսկվայի հետ․ Նիկոլ Փաշինյանն ինքը ժամանակին խախտեց դիվանագիտական վարվելակերպը՝ պնդելով, թե կոմպրոմատներ ունի Ալիևի մասին, ուղիղ կդիմի ադրբեջանցի ժողովրդին, և այլն, արդյունքն այսօր տեսնում ենք: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը:

«Փաշինյանին ճզմելու են՝ որքան հնարավոր է, նաև այլ հարցերում։ Ռուսաստանին այստեղ պետք են ռազմաբազա, ազդեցություն, հումանիտար կապեր։ Կարվի ամեն ինչ, որ հայկական բնակչությունը մնա Արցախում, քանի որ դրա կարգավիճակն անորոշ է։ Նիկոլ Փաշինյանը բանակցային ընթացքն սկսեց, ինչպես ինքն էր ասում, իր կետից, ուզում էր նախկիններից տարբերվել։ Ինչի՞ մասին էր նա բանակցում, չկար հնարավոր պայմանավորվածության գոտի Ադրբեջանի հետ»,- ասել է բանակցային մասնագետը:

Ըստ Մարտիրոսյանի՝ Ալիևի այլընտրանքը պատերազմն էր, մերը՝ պատերազմից խուսափելը, այն զսպելը, բայց Փաշինյանն ինքն ինչ-որ փուլում սկսեց խոսել պատերազմը որպես այլընտրանք դիտարկելուց, այն դեպքում, երբ մենք դրան պատրաստ չէինք. «Ադրբեջանը լավ գիտեր՝ մենք որքանո՞վ ենք պատրաստ պատերազմի։ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրն ասել էր՝ չենք կարող դիմակայել։ Դիվանագիտությունը պետք է ամեն ինչ աներ՝ պատերազմից խուսափելու համար, իսկ եթե այն անխուսափելի էր, ինչո՞ւ էինք մենք այսքան անպատրաստ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել