Tert.am-ը գրում է.

Մենք այսօր ապակենտրոն սկզբունքով նախ փակել էինք Մաշտոցի պողոտան: Փողոցներ փակելով՝ հասել ենք Տիգրան Մեծ պողոտա: Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ այս ամբողջ ընթացքում բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ: Նրանց գտնվելու կոնկրետ տեղերը չգիտենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա, կոչով դիմելով քաղաքացիներին, ասաց. «Ինչպես արդեն հայտարարել էինք՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը սկսել էր պայքար՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունները բռնի ուժով պահող, Հայաստանի շահերի դեմ գործող իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի, ով այս օրերին կառչել է աթոռից և ամեն մեթոդ օգտագործում է, որ երկարաձգի իր՝ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը»,-ասաց Վարդանյանը:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը, կարծես թե հրաժարականի մտադրություն չունի, և դրա մասին փաստում են նաև Կառավարության տարբեր անդամներ, Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանի թիմը, շարունակելով առաջնորդվել վերջինիս գծած քարտեզով, հանձնեց մեր բոլորի հայրենիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել