Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռային Ղարաբաղում տիրող իրավիճակին և հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Անցյալ շաբաթվա ընթացքում շարունակվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Հեռախոսազրույցներ են կայացել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի միջև նոյեմբերի 30-ին, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի և նրա հայ գործընկերոջ միջև նոյեմբերի 28-ին: Այդ շփումների ընթացքում քննարկվել են ռուս խաղաղապահների գործունեությունը, բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը, կրոնական և մշակութային կառույցների պահպանությանն ուղղված միջոցառումները»,- նշել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին անդրադարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ առցանց նիստում, ԱԳ նախարար Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին:

«Ռուս խաղաղապահները շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման համար: Նրանք պայմաններ են ստեղծել փախստականների վերադարձի համար, ապահովել են քաղաքացիական ավտոտրանսպորտի, տարբեր ապրանքների տեղափոխման, վերանորոգում իրականացնող հաշվարկների տեղաշարժի անվտանգությունը, ինչպես նաև ականազերծման աշխատանքներ են կատարել: Ուզում եմ շեշտել, որ ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը, որը շատ զգայուն թեմա է հայկական և ադրբեջանական կողմերի համար, գտնվում է ռուս խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ: Մեր խաղաղապահները որոնումներ են իրականացնում ժամանակակից տեխնիկական միջոցների օգնությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել