Հայաստանում իշխանություն չկա։ Կա մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ով համառորեն հրաժարվում է հեռանալ։ Հոգեբանության մեջ մի զգայուն տերմին կա՝ «էմոցիոնալ ինտելեկտ», երբ մեղավորը համառորեն հրաժարվում է ընդունել իր մեղքը, որովհետեւ չունի ամոթի զգացում, չունի պատասխանատվության զգացում, չունի կարեկցանք եւ, ըստ այդմ, չունի էմոցիոնալ ինտելեկտ։ Նիկոլի ողջ թիմը էմոցիոնալ ինտելեկտից զուրկ խեղվածներ են, ովքեր չեն ամաչում, չեն կարեկցում եւ չեն գիտակցում տեղի ունեցած արհավիրքի ողջ ծանրությունը։ Սա հոգեբանական լուրջ խնդիր է։
Էս մարդիկ շարունակում են խաբել ռազմագերիների ծնողներին, թե ամեն ինչ անելու են իրենց որդիների վերադարձի համար։
Այն, որ պարտվածը ոչինչ անել չի կարող այն պարզ պատճառով, որ իր հետ որեւէ մեկը չի բանակցելու, իսկ չեն բանակցելու նույնքան պարզ պատճառով, որ իրեն պարզապես բանի կամ ոչ մի բանի տեղ դնող չկա, փաստ է։ Բայց կա նաեւ իրավական մի խնդիր, որից «կառչելով»՝ Ադրբեջանը կարող է ձգձգել մեր ռազմագերիների վերադարձը։ 1949 թվականին ընդունված «Ռազմագերիների հետ վարվելակերպի կոնվենցիայի 118-րդ հոդվածը հստակ արձանագրում է․ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո»։ Ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ռազմական գործողություններն ավարտվել են նոյեմբերի 10-ին, մինչդեռ Փաշինյանը համառորեն հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, ինչը նշանակում է, որ դե յուրե ռազմական իրավիճակն ավարտված չէ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Ալիեւը, ով նույնքան «շուստրի» է, որքան Փաշինյանը, իրավունքը ունի չկատարելու կոնվենցիայի պահանջը, որին միացել է նաեւ Ադրբեջանը։
Բնականաբար, իշխանահպատակ բիոզանգվածը, ում կողքից Դարվինի էվոլյուցիան անտարբեր անցել է, շարունակելու է կիրիլիցայով եւ լատինատառով իր գեհենակալ նզովքը, բայց դե դրանից փաստը չի դադարելու լինել ակնհայտ՝ քանի դեռ ռազմական դրությունը պահպանվում է, Ադրբեջանը կարող է չկատարել «Ռազմագերիների հետ վարվելակերպի կոնվենցիայի 118-րդ հոդվածը»։
Այս պահին՝ այսքանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել