Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը մտադիր են հրապարայնորեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ, որպեսզի քաջալերեն  ամերիկացիներին ևս պատվաստվել: Այս մասին հայտարարել է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ նրանք կկարողանան պատվաստվել այն բանից հետո, երբ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատի պատվաստանյութի օգտագործումը:

Հայտնի է, որ Բուշը նախկինում դիմել է Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին և COVID-19 Սպիտակ տան համակարգող Դեբորա Բիրխին՝ պարզելու, թե ինչպես նա կարող է օգտակար լինել պատվաստանյութը խթանելու գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել