Tert.am-ը գրում է․
Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է 46 րոպե տևողությամբ տեսաուղերձ, որում կրկին խոսել է ընտրակեղծիքների, խախտումների և հանուն «ազնիվ քվերակության» իր պայքարը շարունակելու մտադրության մասին: Նա խոստացել է շարունակել պայքարել`հաշվելով ընտրություններում ստացված միայն «օրինական ձայները»:
«Անհրաժեշտ է թույլ տալ, որ սահմանադրական գործընթացը շարունակվի: Մենք հաշվելու ենք յուրաքանչյուր օրինական քվեն և չեղարկելու ենք բոլոր ապօրինի քվեները» -ասել է նա տեսաուղերձում:
Թրամփի կարծիքով՝ փոստային եղանակով քվերակությունը, որը պնդում էին դեմոկրատները, հանգեցրել է ընտրություններում իր մասշտաբներով աննախադեպ ընտրակեղծիքների:
«Ցանկանում եմ բացատրել փոստով քվեարկության կոռումպացված սխեման, որը սիստեմատիկ կիրառում են դեմոկրատները: Այն թույլ է տվել փոխել ձայները՝ հատկապես տատանվող նահանգներում»,-ասել է Թրամփը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։