Panorama.am-ը գրում է․

«Միջոցառումը նախատեսում է փոխհատուցել քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասը, որը հիմնականում Սյունիքի մարզում է և մի փոքր հատված էլ Գեղարքունիքի մարզում է, ընդհանուր առմամբ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,-պատերազմի հետևանքով քաղաքացիների  գույքի վնասների փոխհատուցման հարցը քննարկելիս հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով, հիմնականում վնասները փոքր չափերի են, միայն մեկ դեպքի մասով կա ամբողջական տան վնասում, որտեղ հնարավոր չէ բնակություն հաստատել և լրացուցիչ քննարկում է իրականցվում այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար:

Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կան նաև շարժական գույքի վնասներ և այդ մասով փոխհատուցում տալու համար լրացուցիչ առաջարկություն կներկայացնի կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե համոզված է, որ որոշմամբ քաղաքացիների կրած բոլոր վնասները փոխհատուցվում են:

Նախարարը նկատեց, որ բացի տան ամբողջական կորստի դեպքից. մնացածն ամբողջությամբ փոխհատուցվում է գումարի տեսքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել