Panorama.am-ը գրում է․

«Պատերազմի ընթացում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց՝ հմապատասխանաբար 3, 2 և 1 մլն դրամ միանվագ օգնություն»,-այսօրվա կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ զեկուցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառման մասին հարցը:

Նախարարը հայտնեց, որ հարցը քննարկվել է  Հայաստանի և Արցախի հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանների հետ, որոնց կողմից էլ տրվել են տեղեկություններ զոհվածների և վիրավորների վերաբերյալ:

Նախարարը հայտնեց, որ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում էլ նախատեսված է հատկացնել 3 մլն դրամի չափով սոցիալական աջակցություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել