«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ընդդիմությունը, գոնե 17 կուսակցությունների ֆորմատը, պատրաստվում է հայտարարել վարչապետի պաշտոնի համար իր միասնական թեկնածուի անունը։ Թեեւ բոլորը գիտեն, որ խոսքը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։ Նա այն կոմպրոմիսային թեկնածուն է, որի ժամանակավոր վարչապետ նշանակվելուն համաձայնել են քաղաքական ուժերը։

Նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը, պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։ Նա յուրօրինակ արբիտրի դեր պետք է խաղա եւ հավասար հնարավորություններ պետք է ապահովի բոլորի համար։ Նրա առաջադրումը նաեւ «պատմական արդարության» վերականգնման ակտ է, քանի որ շատերը համարում են, որ 1996 թվականին նա ընտրվել էր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը, հատկապես Վազգեն-Վանո տանդեմը, թույլ չտվեց նրան գալ իշխանության։

Մանուկյանի նշանակմանը դեմ չեն նաեւ Ռուսաստանում։ Մնում է մի «չնչին» դետալ՝ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել