Բելգիայի խորհրդարանի դաշնային պատգամավոր Միշել դը Մեգդն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Լեռնային Ղարաբաղը և ցեղասպանությունները. քրտնաջան աշխատանքն իր պտուղները տալիս է։

Ուրախ եմ հայտնել, որ իմ առաջարկած բանաձևերից երկուսը, որոնց կազմման համար մեծ ջանքեր եմ գործադրել, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել։ Դրանք ամբողջությամբ կընդունվեն հաջորդող օրերին։

Առաջինը, որը 16 կողմ ձայն է ստացել, խստորեն կոչ է անում Կառավարությանը կայուն լուծում տալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի ունեցած հակամարտությանը։ Շրջանը կոչվում է Արցախ և դարեր շարունակ բնակեցված է հայերով։

Հաջորդը, որն անանուն քվեարկության է դրվել, վերաբերում է բելգիական պետության կողմից ճանաչված հինգ ցեղասպանությունների հիշատակի օր սահմանելուն։ Այդ ցեղասպանություններն են Շուայի, Ռուանդայի, Սրեբրենիցայի, Կամբոջայի և 1915 թ. Հայոց ցեղասպանությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել