«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոսկվաբնակ մեծահարուստ մեր հայրենակիցները այսօր կամ վաղը հայտարարությամբ են հանդես գալու՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայտարարությունն արվելու է Մոնարխ ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի, Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հայտարարությունը ևս մեկ անգամ կփաստի, որ ռուսական իշխանությունների հաճոյախոսություններն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին խիստ ձևական են և ընդամենը դիվանագիտական բարեկրթության դրսևորումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել