Այս դավադիր վիժվածքների ոհմակը վաղը կառավարության նիստով ներկայացրել է մի խայտառակ օրենքի նախագիծ։

Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին եւ գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։

Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլեւ հակասահմանադրական։

Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։ Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական եւ գիտական շրջանակներին բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարել երկիրը քանդող այս հերթական խայտառակության դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել