168.am-ը գրում է․

288 հազար քվաթերթիկներ են անհետացել տեղ հասցվելուց հետո նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում, եւս 100 հազար բլանկներ թվագրված են եղել հետին թվով: Դեկտեմբերի 1-ին այս տվյալները հայտնում է Washington Examiner հանդեսը՝ նշելով մի շարք աղբյուրների վկայություններ:

Մասնավորապես, Փոստային ծառայության ենթակապալառուի վարորդ Ջեսի Մորգանը պնդում է, որ հոկտեմբերի 21-ին 144-ից մինչեւ 288 հազար լրացված քվեաթերթիկներ է տեղափոխել Նյու Յորքի նահանգից Փենսիլվանիա, սակայն նշանակման վայրում նրա բեռնատարն անհետացել է: Մի այլ աշխատակից հավաստիացրել է, որ նոյեմբերի 4-ի առավոտյան Վիսկոնսինում ավելի քան 100 հազար բլանկներ համարակալվել են այլ օրով, որպեսի հնարաոր լինի դրանք հաշվի առնել:

Բացի դրանից, հոդվածում ասված Է, որ Միչիգանում եւ Փենսիլվանիայում հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին ձայները տեսակավորվել են «Տեղ չհասցված գործարարական փոստ» մակագրությամբ զամբյուղներում, մինչդեռ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին քվեաթերթիկները տեղ են հասցվել ժամանակին: Հրատարակությունը նաեւ գրում Է խախտումների մասին ձայների մշակման մեքենաներով աշխատանքի ժամանակ:

Երկրի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը դետեմբերի 1-ին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գերատեսչությունը եւ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) առայժմ չեն հայտնաբերել ընդրկուն կեղծումներ, որոնք ի վիճակի լինեին փոխելու քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ում ընտրությունները կայացան նոյեմբերի 3-ին:

ԱՄՆ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումների համաձայն՝ Բայդենը կանխավ ապահովել է քվեատուների կոլեգիայի ավելի քան 270 անդամների պաշտպանությունը, որոնց ձայները նրան անհրաժեշտ են հանրապետական Թրամփի նկատմամբ հաղթանակի համար:

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ի վարչակազմի Ընդհանուր հարցերի պրոֆիլային վարչությունը փաստորեն Բայդենին ճանաչել է ընտրված նախագահ եւ նրան գրավոր ձեւով ծանուցել նրա անձնախմբին բյուջետային միջոցների տրամադրման պատրաստակամության մասին, որոնք անհրաժեշտ են Միացյալ Նահանգների հաջորդ ղեկավարի առաջիկա պաշտոնն ստանձնելու շրջանակում գործերի ընդունում-հանձնում սկսելու համար: Այնուամենայնիվ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում պարտությունը եւ հայտարարում է դատարաններ դիմելու մտադրության մասին՝ ընտրողների ձայների վերահաշվարկ կատարելու պահանջով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել