168.am-ը գրում է.

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության» երթը։

Երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Մեդիապաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանն ասաց, որ «Մեդիապաշտպանն» այսօր դիտարկումներ է անցկացնելու ընթացող երթի ժամանակ, նկատի ունենալով երեկվա դեպքերը, մասնավորապես, երբ Մաշտոցի փողոցը փակելու ժամանակ  ոստիկաների բիրտ միջամտության արդյունքում վնասվել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը:

«Խնրդում ենք, եթե լինեն միջադեպեր, դիմեք «Մեդիապաշտպան» նախաձեռնությանը։ Տեսանյութերն ուսումնասիրել ենք, նաև ոստիկանությունից պահանջել ենք, որպեսզի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկի հետ կապված համարժեք գումարը տան կամ նույն պարամետրերով տեսախցիկը։ Վերջերս լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերվում, հուսանք, որ նման վերաբերմունք այլևս չի դրսևորվի»,- շեշտեց Էդգար Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել