Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես համաձայնություն են տալիս գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

Հարցեր.
1. Արդյո՞ք այդ սկզբունքը ներառում է նաև նախկինում թշնամու կողմից գերեվարված հայ զինծառայողների հարցը: Օրինակ՝ 1998-ից Ադրբեջանի ձեռքում է հայտնվել իմ ազգականը: Արդյո՞ք ողջ լինելու դեպքում նա ու մյուս ռազմագերիները ևս կարող են տուն վերադառնալ:

2. Արդյո՞ք այդ սկզբունքը տարածվելու է նաև ադրբեջանցի դիվերսանտների վրա: Օրինակ՝ 2014-ից Ադրբեջանը ձգտում է վերադարձնել և հերոսի կոչում տալ Քարվաճառում 17-ամյա Սմբատ Ցականյանի և զինված ուժերի սպա Սարգիս Աբրահամյանին սպանած և Կարինե Դավթյանին ծանր վիրավորած ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:

Արդյո՞ք հավասարության նշան է դրվելու ռազմագերիների, քաղաքացիական գերիների և դիվերսանտների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել