Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են ավելի քան 2100 –ով (2132)։

Այսպես, եթե դեկտեմբերի 1-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 717 826 հավանում, ապա դեկտեմբերի 2-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 715 694-ի, այսինքն՝ հավանումները պակասել են 2132-ով։

Վերջին երկու օրվա ընթացքում պակասել  են նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևողները։ Եթե նոյեմբերի 30-ին Փաշինյանի էջն ուներ 1 051 765 հետևորդ, ապա դեկտեմբերի 2-ին հետևորդների թիվը նվազել է 5247–ով՝ հասնելով 1,046,518–ի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել