Գերիների և անհետ կորած մեր եղբայրների ծնողներին

Սիրելի ծնողներ, դուք մեր երկրին տվել եք ձեր ունեցած ամենասուրբ և կարևորագույն մարդկանց` ձեր երեխաներին: Պատերազմի ավարտից արդեն անցել է 22 օր, ազգի դավաճան վիժվածքը ոչ միայն ձեր երեխաների արյամբ և նվիրումով պահած հողերն է մեկ ստորագրությամբ տվել, այլև ձեր երեխաներին վերադարձնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել և չի ձեռնարկելու: Դուք արդեն 3 շաբաթ է, ինչ թակում եք ՊՆ և Կառավարության դռները, բայց ապարդյուն, այս դավաճանների խունտան ձեզ ոչ միայն ուղիղ չի պատասխանում, այլև, վստահաբար, անզոր է ձեր որդիներին վերադարձնելու հարցում:

Նիկոլ Փաշինյանը հայ ազգի մեծագույն դավաճանն է, նա այլևս ոչ մի լավ բան անելու ունակ չէ, նա չի կարողանալու ձեր որդիներին վերադարձնել: Դադարեք գնալ դավաճան վիժվածքի «դուռը», միացեք այս կամ այն բողոքող կառույցին կամ ստեղծեք ձեր ճակատը և ապակենտրոն միջոցառումներով պահանջեք դավաճան վիժվածքի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

Հանուն ձեր որդիների վերադարձի, հանուն այս համազգային աղետի հաղթահարման հեռանկարի, հանուն մեր ընկած հերոսների՝ եկեք վտարենք դավաճանների կառավարությանը իշխանությունից և համատեղ ուժերով փորձենք վերադարձնել ձեր երեխաներին: Պահի հրամայականը չօգտագործելը աղետի է հանգեցնելու և անջնջելի մեղքի զգացում է առաջացնելու հատկապես ձեր սրտերում:

ԴԱՎԱՃԱՆԸ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱ։

Խոնարհումս բոլորիդ առաջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել