Ակցիայի մասնակից դաշնակցականներից քչերին գիտեմ, բայց շատ լավ գիտեմ, թե ինչպես է դաշնակցական կամավորական ջոկատը ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Մատաղիսի հատվածում, բառիս բուն իմաստով, կյանքի գնով պահել մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցողը բարձունքները։

Դաշնակցության ու այդ ուղղությամբ տեղակայված մյուս ջոկատների, կանոնավոր զորքերի գրագետ և անձնազոհ տղաների շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել Ադրբեջանի մեծ թափ հավաքող հարձակումը հյուսիս, հյուսիսարևելյան ճակատում ու թույլ չտալ ներթափանցել Մարտակերտի շրջանի խորքը՝ Սարսանգի ջրամբարի և Մաղավուզով Մարտակերտ քաղաքի ուղղությամբ։

Ներողություն եմ խնդրում այս ճակատում ներգրավված մյուս ջոկատներին անվանական չնշելու համար։

Այսօր էլ այդ տղաներն իրենց բաժին պայքարը մղում են Երևանում, որովհետև սա զուտ ներքաղաքական պայքար չէ, սա պայքար է հայրենիքի փլուզումը, պետականության անկումը թույլ չտալու համար։

Իշխանության անհաշվենկատ քայլերի արդյունքում համակարգն ամբողջությամբ կազմաքանդվելու է և իր փլատակների տակ թողնելու բոլոր նրանց, ովքեր անհույս ճիգեր են գործադրում այս իշխանության քաղաքական կյանքը փրկելու հանար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել