Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան չի կարողանա օգնել իր թիմին Ա Սերիայի առաջիկա երկու խաղերում: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:

Ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվել էր «Բենեվենտոյի» հետ խաղի վերջնամասում: Մրցավարի նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով Մորատան որակազրկվել է 2 խաղով, ուստի բաց կթողնի «Տորինոյի» ու «Ջենոայի» դեմ խաղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել