News.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը անգամ քնելուց պիտի հասկանա, ականջին օղ լինի, որ ինքն ավելորդ է պետական կառավարման համակարգի բարձրագույն այդ ատյանում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը 8-օրյա հացադուլն այսօր դադարեցրեց։

«Նիկոլ Փաշինյանը գողացել է հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը, ու ամենակարեւորը՝ հայրենիքը։ Ինքն ամեն վայրկյան հայրենիքից մի պտղունց նվիրում է Ադրբեջանին։ Նա վայրկյան առաջ պետք է հեռանա»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Նա Նիկոլ Փաշինյանին ստախոս անվանեց, հիշեցնելով, որ երբ նա իշխանության է եկել, ինչ խոստացել է՝ ստել է. «Նիկոլ, դու անգամ սուտ խոսեցիր խոսքի ազատության առումով։ Տեսնեիր, թե այսօր քո ոստիկանները ինչպես են հեռուստաընկերության օպերատորին քարշ տալիս դեպի ոստիկանական մեքենա, դո՞ւ ես պատասխան տալու այն տեխնիկայի համար, որն այսօր կորել է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել