Tert.am-ը գրում է.

Այսպիսի միջոց ընտրել ենք, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո գրեթե ամեն օր մեր երիտասարդությունը, որոնք այստեղ էին, ոչ Արցախում, կանգնած էր Ազատության հրապարակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից Վարդան Պապիկյանը, ով պատերազմի ժամանակ եղել է Արցախի դիրքերում:

«Կանգնած էին նույն պահանջով, դրանից հետո ընտրվեց այս միջոցը՝ մեր ձայնը լսելի դարձնելու համար, կոչ անելու մեր ժողովրդին միանալ մեզ: Մենք համոզված ենք, որ ժողովրդի լայն զանգված աջակցում է մեզ, թեկուզև դուրս չի գալիս փողոց, մենք շարունակելու ենք կոչ անել, որ ժողովուրդը միանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուտափույթ հրաժարականի մեր պահանջին, քանի որ մեկ րոպե ավել նրա այդ պաշտոնում մնալը սպառնալիք է և՛ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների անվտանգության համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել