168.am-ը գրում է.

Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարց ուղղեցին, թե ի՞նչ էր կանխատեսել 2018-ի մայիսին, երբ դեմ քվեարկեց այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Նա իր խոսքում նշել էր, որ վտանգի կանխազգացում ունի և կարծում է, որ  Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ողբերգական հետևանքներ է ունենալու:

«Այդ ելույթից հետո ես մի բան էլ եմ գրել, այս անգամ՝ չափածո, մի քառատող կասեմ՝

Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սև պատարագ,
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան:

Ցավոք, ամեն ինչ այդպես էլ եղավ, իհարկե, ես ամեն ինչ կտայի, որ կանխատեսումներս այսքան դաժանորեն իրականություն չդառնային, բայց հասել ենք այստեղ, ունենք այս վիճակը, և այս ազգային, պետական ողբերգությունը մի անուն ունի՝ Նիկոլ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել