Tert.am-ը գրում է․

Արևմտյան երկրներն ավելի ու ավելի են վախենում ոչ միայն «աճող ռուսական սպառնալիքից», այլև Մոսկվայի և Պեկինի հնարավոր դաշինքից: Իրեն ԱՄՆ նախագահ հռչակած դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն իր առջև խնդիր է դրել կանխել այս դաշինքը և Ռուսաստանի և Չինաստանի միջև սեպ խրել դեռևս նախքան պաշտոնավարման անցնելը: 

Carnegie Moscow Center-ի ամերիկյան հրատարակությունը և ԱՄՆ-ի այլ լրատվամիջոցներ նշում են, որ երդմնակալությունից հետո Բայդենը կարող է լուծել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ծագած շատ խնդիրներ, այդ թվում` կփորձի վեճ գցել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև: Բայց արդյո՞ք Միացյալ Նահանգները կկարողանա սեպ խրել  երկրների միջև:

Համագործակցության տրամադրվածություն

Սկզբունքորեն, դեմոկրատի իշխանության գալուց հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի: Ռուսաստանը կշարունակի մնալ «համաշխարհային կարգի հիմնական սպառնալիքը», իսկ Չինաստանը կմնա մրցակից գլոբալ առաջնորդության համար պայքարում: Միևնույն ժամանակ, որքան շատ է Արևմուտքը ճնշում գործադրում այս պետությունների վրա և փորձում մեկուսացնել դրանց, այնքան ավելի հաճախ են խոսակցություններ պտտվում Մոսկվայի և Պեկինի ռազմական դաշինքի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այսեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել