Tert.am-ը գրում է․

Տեսնում եմ քաղաքական գործընթացներ, որոնք կարճ ժամկետներում հանգեցնելու են այս իշխանության հեռացմանը: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:

«Նիկոլն ասում է՝ մեր ժողովրդին բոլորից լավ է ճանաչում: Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն է ինքը՝ անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու փողասեր: Մեր խնդիրն է այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից, պետական, հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը հետայսու բացառելը: Այս ազգային, պետական ողբերգությունը մի անուն ունի՝ Նիկոլ»,-ասաց նա:

Վարդանյանը նշեց՝ ուզում է հավատալ, թե «Իմ քայլը»-ի ներկայացուցիչներից շատերն ի վերջո կգիտակցեն այս ողբերգության խորությունն ու իրենց պատասխանատվության չափը և որոշում կկայացնեն: «Պետք է փորձել այդ մարդկանց մեջ արթնացնել հայրենիքի, պետության, պետականության գիտակցությունը և իրենց պատասխանատվությունը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել