Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիա անել Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանցից ոմանք նշում են, որ շատ լավ գիտակցում են, որ կենդանի մարդ չկա, բայց գոնե ընկածի հետեւից չեն գնում, չեն բերում նրանց աճյունները։ Ոմանք էլ հակադարձում են, վստահ են, որ իրենց զինվորները ողջ են։

«Ողջ են, էդպես մի ասա: Մենք հավատում ենք, որ մեր բալաները ողջ են: Խնդրում եմ, ո՞ւմ դիմենք: Պարոն Պուտին, միայն դուք եք մնացել: Աղաչում եմ, պաղատում եմ, փնտրեք, թող թույլ տան, մտնենք մեր բալաներին գտնենք, գոնե գտնենք նրանց: Աղաչանքս լսեք, նամակ եմ գրել, պատասխան չկա, ուր գնում եմ, պատասխան չկա»,-արցունքն աչքերին ասաց մի մայր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել