Panorama.am-ը գրում է․

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց:  Նրանք հավաքվել են հենց այդ զորամասի դիմաց, քանի որ հենց այդտեղից են տարել, եղել են պայմանագրայիններ, նաև կամավորներ: Ծնողների մի մասն էլ Կապանի զորամասի մոտ են ակցիա անում:

Հարազատները նշում են, որ արդեն 44 օր է անցել, բայց մատը մատին չեն տալիս տղաներին գտնելու համար: Եղել են Զանգելանում, ընկել են շրջափակման մեջ:

«Երեխաներին այստեղից տարել են որպես հատուկ ջոկատայիններ: Բայց այս զորամասը իրավասու չէ հատուկ ջոկատայինների ուղարկել: Իրենք եղել են քիմիկներ, հատուկ ջոկատային չեն: Նույնիսկ չեն ունեցել բրոնե ժիլետ ու կասկա, որովհետև իրենց հաստիքով չի տրամադրվում բրոնե ժիլետ: Երեխեքին տարել են առանց բրոնե ժիլետի հատուկ գործողություն կատարելու: Այդ երեխեքը զոմբի են, ի՞նչ են, որ իրենց վրա կրակեն, պուլն անցնի ու  իրենց ոչ մի բան չլինի՞»,- ասաց ծնողներից մեկը:

Հարազատների ներկայացմամբ, 50 հոգուց 34-ը չկա, 16-ը դուրս է եկել: Դուրս եկածները, ծնողների խոսքով, բան չեն պատմում, ասում են՝ իրավասու չեն:

Ծնողներից մեկն ասաց, որ դուրս եկածները որոշել են, որ իրենց օգնել է միայն Արսեն Աբգարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել