Tert.am-ը գրում է․

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել ռուսական «Լուրերի դաշնային գործակալությանը»` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմն ու Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը:

Վանեցյանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի համար որպես միակ մեղավոր նշել է Նիկոլ Փաշինյանին:

«Ո՞վ է մեղավոր: Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Եվ, ցավոք, այդ մարդը մինչ հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Տեղի ունեցածը նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու, տարրական անտեղյակության, ինչպես նաև նրա հետևանք է, որ Փաշինյանը չի հասկանում, որ ինքն այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար: Նա 2,5 տարի մեր երկիրը տանում էր դեպի պատերազմ: Մենք բազմիցս զգուշացրել ենք նրան, որ գործի նկատմամբ նման մոտեցումը ողբերգության կհանգեցնի: Ճիշտն ասած, մենք չէինք սպասում, որ ողբերգությունն այս մասշտաբի կլիներ: Մենք ունենք գրեթե 5000 սպանված, գրեթե 10 000 վիրավոր, ավելի քան հազար 1000 անհետ կորած: Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի ձեռնարկում անհետ կորածներին, ինչպես նաև մարտական գոտում մնացած դիակները վերադարձնելու համար»,-ասել է Վանեցյանը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանում այսօր ղեկավարություն չկա:

«Նախ, Հայաստանի հանրապետությունը պարզապես ղեկավար չունի: Երկրոդ, այն մարդը, որը ստորագրել է կապիտուլյացիայի ամոթալի ակտը, բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնել ադրբեջանական կողմին»,-ասել է ԱԱԾ նախկին տնօրենը՝ ընդգծելով, որ դա ասում է մեծ դառնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել