As-salamu alaykum ՀՀ «ոստիկանություն»

Երեկ ՀՀ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ Երևանի կենտրոնում իրենց ուսադիրներով պաշտպանում էին Իլհամ Ալիևի թասիբը: Ավելի ուղիղ ասած՝ էդ «սպաները», որոնք առանձնակի հաճույքով ակտիվիստներին էին քաշքշում, ուղղակիորեն պատասխանատու են Իլհամ Ալիևի շարունակական հրճվանքի համար:

Էդ «ոստիկանները» ոստիկան չեն, էդ «ոստիկաններն» Ալիևի գվարդիայի անձնական ներկայացուցիչներն են այնպես, ինչպես Դավաճան Վիժվածք նիկոլ փաշինյանը:

Էդ «ոստիկանները» պատասխանատու են Շուշիի մշակույթի տանը զոհված ու վիրավորված իրենց տասնյակ ընկերների դժբախտության համար: Նրանք պատասխանատու են մեր հազարավոր զոհերի ու գերիների համար, հայտնի տեսանյութի իրենց ընկերների վիճակի համար:

Եվ այո՛, երիցս ճիշտ է ընկերս, որ երեկ էդ անհայրենիքներին «ողջունեց» «սալամ ալեյքում»-ով, քանի որ նմանների հետ իրենց լեզվով պետք է խոսել: Համենայն դեպս, ես այսօրվանից նմանատիպ «ոստիկանների» հետ այդ լեզվով եմ խոսելու, և ուրեմն` սալամ ալեյքում Ալիևի ու նիկոլի պահապաններին:

Հ.Գ. Խոսքը վերաբերում է բացառապես իրենց աքլորի տեղ դրած ու ոստիկանական համազգեստ հագած ալիևանիկոլական հրոսակախմբի ներկայացուցիչներին: Լավ ոստիկանի ուսադիրներն ինձ համար սեփական պատվին հավասարազոր նշանակության են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել