Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավարությունն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովին։ Այս մասին հաղորդում է Dfb.de-ն։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Իսպանիայի հավաքականից կրած 0-6 հաշվով պարտությունից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ 60-ամյա մասնագետը գուցե հեռանա զբաղեցրած պաշտոնից։

DFB-ն Լյովին կթողնի ազգային թիմի ղեկին ամենաքիչը մինչև Եվրոպայի առաջնության ավարտ, որը նախատեսված է 2021-ի ամառ։ Միության ղեկավարության կարծիքով՝ մեկանգամյա ձախողումը չի կարող բնորոշել թիմում ստեղծված իրավիճակներն ու դրա արդյունքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել