168.am-ը գրում է․

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը չի զբաղվում այդ հարցով: 168.am-ի հետ զրույցում ասաց վարչության պետ Նորայր Յոլչյանը՝ անդրադառնալով Արցախում ծառայություն իրականացնող զինվորների համար  վրանային զորանոցների, քնապարկերի խնդրի լուծմանը:

«Մենք աշխատում ենք ՀՀ-ում գոյություն ունեցող հնարավոր մատակարարների հետ: Այն կարիքը, որ զինված ուժերը ներկայացնում են, դրա շրջանակներում մատակարարներից, որոնք ի վիճակի են ապահովել այդ նյութական միջոցներով, պայմանագրեր ենք կնքում, ձեռք բերում այդ ապրանքները՝ Զինված ուժերին դրանցով ապահովելու համար: Զորքի ապահովման  գործընթացով ԳՇ-ն է զբաղվում, մենք ընդամենն աջակցում ենք»,- նշեց նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել