News.am-ը գրում է․

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի 63-ամյա բնակչուհին՝ Կարինե Աղեկյանն իր տունը դատարկել է, ընտանիքին ուղարկել Երեւան, սակայն ինքը չի պատրաստվում լքել գյուղը։

«Իմ կարծիքով՝ գյուղը ժողովրդով է գյուղ։ Եթե մարդիկ գնացին, դառնում է նենց, ոնց որ սինիով դիմավորենք թուրքերին, ոնց որ մեր ղեկավարներն արեցին շատ տարածքների հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է կինը։

Տիկին Կարինեն, որ արդեն 3 պատերազմի է մասնակցել, զենք է պահանջում, որ անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իրեն։

«Եթե պետք լինի, պայթուցիկ էլ կսարքեմ։ Վերջին պահին տունս տեղս կվառեմ, ես էլ՝ մեջը, բայց գերի չեմ ընկնի»,- նշում է նա։ 

Կարինե Աղեկյանը 27 տարի առաջ է տեղափոխվել Աղավնո։ 3 դուստր եւ 4 թոռ ունի։ Շուրջ 20 տարի աշխատել է Աղավնոյում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել