News.am-ը գրում է․

Քաղաքացիների ակտիվ մասնակցության դեպքում հնարավոր կլինի առաջընթաց ունենալ գերիների վերադարձման հարցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մտավորականների միաբանության երթին մասնակցող դերասան Հրանտ Թոխատյանը:

«Ես կարծում եմ, եթե քաղաքացիներից աղմուկը մեծ լինի, իրենք իրենց երկրներից, մենք՝ մեր, նամակներ հանձնենք դեսպանատներին, գոնե մի քայլ մենք տեղից կշարժվենք: Մեր պահանջը քմահաճույք չէ, սա կնքված խայտառակ պայմանագրի կետ է, որը պատրավոր են կատարել: Մնացած կետերը պարտաճանաչ կերպով կատարվում են: Անհնար է սպասել, վայրկյան առաջ այս հարցը պետք է լուծվի», -ասաց Հրանտ Թոխատյանը:

Հրանտ Թոխատյանը նշեց, որ վաղը երթ է լինելու է դեպի ԱՄՆ դեսպանատուն, իսկ հաջորդ օրը՝ դեպի կառավարություն:

«Երկու օր առաջ մեր հավաքի ժամանակ մենք ասացինք, որ տեսնում ենք կառավարության անգործությունը, իրենք ասացին ոչ, մենք գործում ենք, անում ենք, հիմա ուզում եմ հարցնել՝ ի՞նչն է արված, ե՞րբ կգա մեր առաջին զինվորը տուն: Մենք մեր կողմից փորձում ենք օգնել, դիմում ենք երկրների, որպեսզի իրենք էլ իրենց կողմից ճնշման տակ պահեն Ադրբեջանին: Դրա համար մենք կգնանք պարզելու՝ ինչպես են զբաղվում խնդրով: Ես առանձին խնդրել եմ, որ հանդիպում լինի ՌԴ դեսպանի հետ և ուզում եմ խնդրել Ֆրանսիայի և Ամերիկայի դեսպանատներին, եթե դա հնարավոր է», -ավելացրեց Հրանտ Թոխատյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել