Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի դեսպանատուն հայ մտավորականների նամակը հանձնելուց հետո, որով խնդրում են ֆրանսիական պետությանն ինչ-որ կերպ աջակցել գերիների վերադարձին, Հրանտ Թոխատյանին մոտեցավ Արցախի Քաշաթաղից եկած մարդ, որի որդին անհետ կորածներից է:

«64 օր է արդեն՝ իմ տղան չկա, գնում ենք Կարմիր խաչ, ասում են՝ գնացեք Պաշտպանության նախարարություն, այնտեղ եմ գնացել, ասել են՝ գնացեք Ուլնեցի, այնտեղից ուղարկում են մյուս տեղը, իմ հարցը ո՞նց է լինելու»,- հարցրեց անհետ կորածի ծնողը:

Իր հերթին դերասան Հրանտ Թոխատյանը նշեց, որ դրա համար են իրենք փորձում հիմա ինչ-որ տեղից ինչ-որ ձևով մի բան անել:

«Կառավարությունը ոչ մի բան չի անում: Ինքը Ջաբրայիլում էր, Աստված գիտի՝ հիմա կա, չկա, տեղեկություն չեն տալիս նույնիսկ»,- ասաց քաղաքացին և հավելեց, որ եթե Կարմիր խաչն էլ չի կարողանում մի բան անել, թող իրեն տանեն, գնա գտնի իր երեխային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել