Aysor.am-ը գրում է․

Հունվարին զորացրվող զինվորներին ժամկետից շուտ զորացրել, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրեց ժամկետային զինծառայողի մայր Հասմիկ Գրիգորյանը:

Նա նկատեց, որ տղաները բարոյահոգեբանական ու ֆիզիկական վատ վիճակում են՝ զինակից ընկերներ են կորցրել, հյուծված են, շարունակում են քնել հատակին:

«Հիմա արդեն խաղաղություն է հաստատվել, և պատերազմի մասնակցած զինվորներին, ովքեր պետք է զորացրվեն հունվարին, խնդրում եմ շուտ զորացրել: Թողեք՝ տուն գան, բոլորն էլ առողջական խնդիրներ ունեն: Մայրական խնամքի ուղարկեք», - ասաց զինվորի մայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել