Tert.am-ը գրում է․

ՄԻՊ-ի մոտ փոքր խումբ է գնացել, կգան ու կարծում եմ՝ այստեղից կշարժվենք դեպի ՊՆ, որովհետև որոշակի հարցեր կան ճշգրտելու: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը:

Նշենք, որ ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ պատերազմին մասնակցած իրենց որդիները կա՛մ շուտ վերադառնան տուն, կա՛մ արձակուրդ ստանան:

Ակցիաների դրական  ազդեցության մասին ծնողը նշեց, որ դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ են ունենալու, բոլորն էլ կարողանալու են արձակուրդ ստանալ: «Քննարկվում է նաև պատերազմած երեխաներին փոխարինելու հարցը, որպեսզի այդ երեխաները ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, իսկ ամենակարևոր հարցը Բերձորի անվտանգության հարցն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել