Panorama.am-ը գրում է․

Փրկարար ծառայության աշխատակիցները ստուգում են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի «Բ» տերմինալի ուղեբեռի հատվածում պայուսակում ռադիոակտիվ տարրերի հայտնաբերման մասին տեղեկությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:

««Բ» տերմինալի ուղեբեռների տեսակավորման ժամանակ ճառագայթային անվտանգության սենսորները պայուսակներից մեկում ճառագայթման ֆոնի փոփոխություն են արձանագրել: Օդանավակայանի հերթապահ ծառայության հաշվարկը ուղեբեռը տեղափոխել է մասնագիտացված սենյակ: Ժամանել են փրկարարներ` ճառագայթային հետախուզություն և լրացուցիչ չափումներ կատարելու համար»,- հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ անձնակազմի կամ ուղևորների համար սպառնալիք չկա: Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, տարհանում չի իրականացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել