Այս օրերին շատ խոսվեց Ջեբրայիլի մասին։ Այս պատերազմի թերևս ամենաթեժ կետերից մեկն է եղել, եթե ոչ ամենաթեժը։ Քչերը գիտեն, որ Ջեբրայիլի հայկական անվանումը Մեխակավան է՝ ի պատիվ այն ազատագրողներից մեկի՝ Մեխակ Մեխակյանի (նկարում՝ աջից)։ Մեխակ Մեխակյանը մասնակցել է նաև Մատաղիսի և Թալիշի ազատագրմանը։ Նրա կյանքն ընդհատվում է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:

Քչերը գիտեն, որ Մեխակ Մեխակյանի որդին՝ Արգիշտի Մեխակյանը (նկարում՝ ձախից), այժմ իմքայլական պատգամավոր է։ Ու երբ լրագրողներից մեկն օրեր առաջ հարցրել էր՝ չե՞ք պատրաստվում հրաժարվել մանդատից, Արգիշտին պատասխանել էր․ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Համարեք՝ մանդատը դրած է, դրանից ի՞նչ է փոխվելու»։

Էս ո՞ւր ենք հասել, էլ հասարակ քաղաքացուց ի՞նչ եք ուզում, երբ Ջեբրայիլն ազատագրողներից մեկի որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը ծախած դավաճանին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել