News.am-ը գրում է․

27 տարի առաջ Կուբաթլուն ազատագրած Ռոբերտը ծննդյան 40-ամյակը նշում է այս պատերազմի հետեւանքով նահանջած սահմանի՝ Կուբաթլուի դիմաց իր փորած նոր խրամատներում (ֆոտոռեպորտաժ

Ռոբերտն ու մարտընկերները նույն հրամանատարի հետ այս պատերազմի մեկնարկին մեկնեցին առաջնագիծ՝ պահելու տարիներ առաջ իրենց գծած սահմանը, սակայն այս անգամ ստիպված եղան նահանջել մինչեւ հայրենի Դավիթ Բեկի մատույցներ։

«Հրամանատարն ուզում էր դիրքերը հենց Կուբաթլուի դիմաց փորեր, օդային 700 մետր էր Կուբաթլուն մեզնից, էն էլ չկարողացանք»,- NEWS.am-ին է պատմում Ռոբերտը։

Պատերազմը հաղթած տղերքը պարտություն չեն ընդունում, հույս ունեն, որ եթե ոչ հիմա, ապա ապագայում Կուբաթլուն նորից վերցնելու հրաման կստանան։ Ռոբերտին միացել են նաեւ զորակոչով եկած երիտասարդ տղաները։

«Միշտ պատրաստ ենք մարտի։ Եթե պետք լինի, գնալու ենք առաջ, մեր հողերը պահելու ենք, Սյունիքը միշտ էլ պինդ է եղել, չեն կարող ներխուժել, գալ, հասնել մեր ընտանիքներին»,- ասում է կապանցի Դավիթը։

«Մեր հայ ազգին կոչ եմ անում գալ, մեզ հետ սահմանը պահել, Հայաստանը պահել, ու եթե պետք լինի, մենք պետք ա առաջ գնանք»,- Դավիթին է լրացնում քաջարանցի Մհերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել