News.am-ը գրում է․

Իրանցի միջուկային գիտնականը երթեւեկել է զրահապատ մեքենայով, սակայն դուրս եկել դրանից, որից հետո սպանվել է հեռակառավարվող զենքից, հաղորդել է Fars իրանական լրատվական գործակալությունը:

Լրատվականի տվյալներով՝ նոյեմբերի 27-ին զրահապատ ավտոմեքենան տեղափոխում էր միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեին եւ նրա տիկնոջը Իրանի հյուսիսում՝ Մազենդերան նահանգի Ռոստամկոլա քաղաքից դեպի Աբսարդ բնակավայր, որտեղ եւ տեղի է ունեցել մահափորձը: Նրա մեքենան ուղեկցում էր իր անվտանգության ծառայության եւս երեք ավտոմեքենա:

Ավտոշարասյան առջեւից շարժվող անվտանգության մեքենան առաջ է անցել իրավիճակը ստուգելու համար: Սակայն այդ պահին, ինչպես նշում է պորտալը, Ֆախրիզադեի ուշադրությունը շեղել են մեքենայի ուղղությամբ կրակոցների ձայները, որոնք, ըստ նրա, շարժչի խնդրի կամ ինչ-որ խոչընդոտի բախվելու ձայներ էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել