News.am-ը գրում է․

Բժիշկները, բուժքույրերն ու բուժեղբայրները դուրս են եկել Մադրիդի փողոցներ պարերով, թմբուկների հարվածների ներքո՝ կազմակերպելով քայլերթ՝ ի նշան բողոքի ընդդեմ կրճատումների առողջապահության ոլորտում, հաղորդում է Reuters-ը:

Բուժաշխատողների խոսքով՝ կրճատումները ստիպել են նրանց միայնակ պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ:

Երգելով «ավելի քիչ դրոշներ, ավելի շատ բուժքույրեր» արտահայտությունը՝ շուրջ 4000 ցուցարար քայլել է Իսպանիայի մայրաքաղաքի փողոցներով:

Ընդ որում՝ Մադրիդի քաղաքապետարանը հերքում է առողջապահության ոլորտում կրճատումների մասին տեղեկատվությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել